Նորություններ

Հայաստանում թիվ մեկ թշնամին՝ ըստ Նիկոլ Փաշինյանի

«Տնտեսական հեղափոխություն. հիմնարար ուղենիշերը Հայաստանում» խորագրով գիտաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ 21-րդ դարում տնտեսության առաջատար շարժիչ ուժը դարձել են տեխնոլոգիաները, և սա շատ լավ լուր է մեզ համար, որովհետև տեխնոլոգիաներն այն միջոցն են, որոնք կարող են օգնել մեզ հաղթահարելու մեր տրանսպորտային սահմանափակումները և բազմաթիվ այլ սահմանափակումներ:

Նրա խոսքերով՝ հիմա աշխարհի առաջատար ու հարուստ 20 ընկերություններն այն ընկերություններն են, որոնք հիմնված են նախկինում բնության մեջ գոյություն չունեցող երևույթների վրա: Սա նոր տնտեսակարգի կարևոր առանձնահատկությունն է:

Նիկոլ Փաշինյաննն ընդգծեց նաև, որ մեր երկրում պետք է չլինեն այնպիսի երևույթներ, որոնք մարդուն անընդհատ ներշնչեն, թե ինքը ինչ-որ բան չի կարող, որ իր մոտ չի ստացվի, որ ինքն անկարող է, որ միևնույնն է՝ ոչինչ չի փոխվի և այլն։

«Հայաստանում թիվ մեկ թշնամին այս մտածողությունն է, որ մենք չենք կարող, ավելի լավ է հարմարվենք, որ ավելի լավ է՝ մենք ամբիցիաներ չունենանք։ Սա այն ֆենոմենն է, որ իր հետևից բերում է աղքատություն ու հուսահատություն, որ մենք մեր երկրում փախեփախի մթնոլորտ ենք ձևավորում: Այս մտածողությունը փոխելը մեր առաջին խնդիրն է, և սա արդեն ֆանտաստիկայի ոլորտից չէ»:

Back to top button
Close