Նորություններ

Եթե Ադրբեջանն անվտանգության բավարար երաշխիքներ տա, ապա հայկական կողմը դեմ չէ, որ Հ. Մխիթարյանը մեկնի Բաքու

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա ասուլիսում  խոսել է նաեւ Բաքվում տեղի ունենալիք Եվրոպայի լիգայի առաջնության եզրափակիչի խաղերին, որին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է, որ չմասնակցի՝ անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով:

«Ռասիզմի և այլատյացության դրսևորումները սպորտում չպետք է տեղ ունենան»,-ասելէ  Նաղդալյանը, ապա հավելել, որ եթե ադրբեջանական կողմից համապատասխան անվտանգության երաշխիքներ տրվեին, ապա հայկական կողմը չէր առարկի, որ Մխիթարյանը մեկներ Բաքու:

«Մենք կողջունեինք, եթե ադրբեջանական կողմը հավատարիմ մնար իր հայտարարած սկզբունքին, որ «սպորտը վեր է քաղաքականությունից»: Ռասիզմի և այլատյացության դրսևորումները սպորտում չպետք է տեղ ունենան»,- ասաց Աննա Նաղդալյանը: 

ԱԳՆ խոսնակն ասաց, որ Ադրբեջանի կողմից ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքի արգելքը ռասայական դրսևորում է և կասկածի տակ է դնում նման միջազգային միջոցառումների անցկացումը:

«Ադրբեջանն ուներ հնարավորություն ցույց տալու, թե որքանով է պատրաստ աշխատելու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ, բայց մենք տեսանք ռասիստական մոտեցում»:

Ավելին
Back to top button