Նորություններ

Արգիճի գետից դի է դուրս բերվել 30-ամյա քաղաքացու դի

Մայիսի 20-ին՝ ժամը 18:24-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Արգիճի գետում հայտնաբերվել է դի. գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Արգիճի գետից դուրս են բերել, մոտ 60 մ ձորից բարձրացրել Հ. Մ.-ի (ծնված 1989 թ.) դին և հանձնել ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակից­ներին:

Ավելին
Back to top button