Նորություններ

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի հիվանդանոցի 2-րդ հարկից բուժվող հիվանդը իրեն ցած է նետել, ով ժամեր անց մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 19-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ Արամ Ավետիսյանը ինքնասպանություն գործելու նպատակով Արտաշատ բժշկական կենտրոնի 2-րդ հարկում գտնվող վիրաբուժական բաժանմունքի թիվ 16 սենյակի պատուհանից ցած է նետվել: Վերջինը ժամեր անց հիվանդանոցում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

SHAMSHYAN.com

Ավելին
Back to top button