ՆորություններՔո ձայնը

«Դատի ընթացքում նյութերը կամաց-կամաց պիտի հանրայնանային և այլևս հնարավոր չէր լինելու «անմեղ» Քոչարյան ունենալ»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Այն, որ Քոչարյանը և նրա փաստաբանները լավ ծանոթ էին 70 հատոր կազմող գործի նյութերին և դրանց ապացուցողական բնույթին, հասկանալի է դարձնում, թե ինչու այդ մարդիկ ամեն ինչ արեցին և հասան նրան, որ դատը չկայանա: Դատի ընթացքում այդ նյութերը կամաց-կամաց պիտի հանրայնանային և այլևս հնարավոր չէր լինելու «անմեղ» Քոչարյան ունենալ: Դատավորին ոչինչ չէր մնալու, քան «տարիներ տալը»:

Հիմա ապացուցողական նյութերը առհասարակ պետք չեն գա, չեն հանրայնանա, հասարակությունը չի ծանոթաանա դրանց ապացուցողական բազային, Սահմանադրական դատարանը խուճուճ ձևերով գործը կհամարի հակասահմանադրական, հասարակությունը նվեր կստանա «մաքրամաքուր» անձի, ով դամոկլյան սրի նման կկախվի ցուցմունք տվածների գլխին: «Մաքրամաքուրը» հերթով դատի կտա իր բարոյական առաքինությունների նկատմամբ կասկած արտահայտածներին և արտահայտողներին՝ իր «բարի համբավը» վերականգնելով տուգանքներով, որով կվերականգնի պարոն ալումյանների վրա կատարած ծախսերը:

10 տարի հետո Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի երեք դատարան խիստ ծանրաբեռնված կլինեն «մաքրամաքուրի» «բարի համբավը և արժանապատվությունը» վերականգնելու գործերով, քանի որ կպարզվի, որ Հայաստանի Հանրապետությունում բնակչության 99 տոկոսը որևէ «թթու խոսք» ասած կլինի մաքրամաքուրի մասին կամ առնվազն անստորագիր նամակներով այդ մասին տեղեկություններ կստացվեն, և «մաքրամաքուրը» հասկացած կլինի, որ դա լավ բիզնեսի ձև է:

Ճիշտ է, պարոն ալումյանների եկամուտները կպակասեն, բայց դե կպակասի նաև աշխատանքը՝ ստանդարտ բլանկներում մարդու անուն պիտի գրեն և վճարելիք գումարի չափ… Իսկ այսօր Բակո Սահակյանն ազգային ժողովում հարցին, թե ի՞նչ կարծիք ունի 2008ի մարտի մեկին Արցախից Հայաստան բերված զորամասերի խնդրի շուրջ հայաստանյան մտահոգությունների մասին, ասել է, որ ինքն էլ է շատ մտահոգ և Արցախում հանձնարարել է քննել Հայաստան բերված-եկածներին: Ասել է թէ՝ խոստովանել նրանց գալը, ասել է թէ՝ ինքն էլ է մասնակել Սահմանադրական կարգը խախտելու օպերացիային: Իսկ Սահմանադրական կարգը խախտելու օպերացիայի խերացած հեղինակը քսան տարի անց չի հիշի, թե ինչի համար են անընդհատ դատեր գնում, բայց թուղթը ձեռքին կհաշվի դատային բիզնեսից եկող իր ամենօրյա եկամուտները՝ աղմուկ բարձրացնելով ամեն պակասող լումայի համար: Եվ կատ կգրի, թե իր չափահաս թոռներից ով է շարունակելու ստանալ այդ եկամուտները:

Այսօր ոտք ենք դնում Հայաստանյան Ստրադիա:

Ավելին
Back to top button