ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸՆորություններ

Եթե անցումային արդարադատության հիմքում առանց մեղադրական դատավճռի մարդկանց ձեռք բերածը հետ վերցնելն է, դա դառնում է ունեզրկում

«Ես ձեռնպահ կմնամ անցած տարվա եղածը անվանել հեղափոխություն, որովհետև հեղափոխությունը եղածի փոփոխությունն է: Պահպանվել են բոլոր կառույցները, որոնք թողել էր Սերժ Սարգսյանը և ավտորիտար ռեժիմը: Եթե նախկինում Ս. Սարգսյանի հովանու ներքո էր տեղի ունենում երկրի կառավարումը, հիմա նորից մեկ անձի՝ վարչապետի»:

Այս մասին ԳԱԼԱ-ի եթերում «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում հայտարարում է փաստաբան Հարություն Բաղդասարյանը:

Իրավապաշտպան-լրագրող Ժաննա Ալեքսանյանը չի կիսում Բաղդասարյանի կարծիքը. ՀՀ-ում ավտորիտար ռեժիմ չէ հաստատված, այլ ժողովրդավարական, բայց շատ են թերությունները: Փաշինյանն ունի քաղաքական կամք, բայց չունի առաջնահերթությունների ծրագիր:

«Նոր իշխանությունը պետք է թափ տար քննչական մարմիններին: Նոր նշանակումներ արել են, բայց ոչինչ չի փոխվել, նույն ձեռագիրը, նույն կոծկելը:

Առաջնահերթությունները պետք է ճիշտ դրվեին: Ունի կամք, բայց պատասխանատուներից պետք է պահանջի»:

Ինչ մնում է անցումային արդարադատությանը, փաստաբան Բաղդասարյանը գտնում է.

«Եթե անցումային արդարադատության հիմքում լինելու է առանց մեղադրական դատավճռի մարդկանց ձեռք բերածը հետ բերելը, դա դառնում է ունեզրկում: Հայաստանում ոչ մի լումա ներդրում չի լինի: Ես չեմ ասում չանեն, պետք է ճիշտ անել»:

 

Ավելին
Back to top button