Նորություններ

Դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ Քոչարյանի եւ մյուսների գործի կասեցման որոշման մասին

«Նկատի ունենալով բազմաթիվ հարցադրումները՝ հարկ եմ համարում պարզաբանել, որ ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ 2008թ. մարտի 1-ին, 2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործով վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին»,-այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«ՀՀ դատախազությունը, ինչպես արդեն տեղեկացվել է, վերաքննիչ բողոք է ներկայացնելու Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ մայիսի 18-ին կայացված որոշման դեմ: Արդեն իսկ ելքագրվել և դատարան է ուղարկվել դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն»,-գրել է նա:

Աբրահամյանի խոսքով` նշված քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալուց և հիմքերն ուսումնասիրելուց հետո ՀՀ դատախազությունը դիրքորոշում կարտահայտի այս որոշումը բողոքարկելու վերաբերյալ:

Ավելին
Back to top button