Նորություններ

Դատարանների մուտքերն արգելափակած քաղաքացիները պնդում էին՝ դատական համակարգին չեն վստահում

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մուտքը ևս փակ էր: Վարչապետի կոչով հավաքվածները պնդում էին, որ դատական համակարգի նկատմամբ վստահություն չկա:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը նշեց՝ սա ժողովրդավարական գործընթացի մի մասն է, և ճանապարհը դեպի ժողովրդավարացում հեշտ չէ: ԳԱԼԱ-ի հարցին, թե արդյոք սա իշխանությունների կողմից ճնշում չէ դատարանների վրա, պատգամավորն արձագանքեց, որ յուրաքանչյուրն իր մեկնաբանությունը կարող է արտահայտել, բայց ինքը լավատես է:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ նշեց՝ վարչապետը ժողովրդին հիշեցրեց, որ իշխանությունը պատկանում է ձեզ, եթե որևիցե բան ձեզ դուր չի գալիս, կամ ունեք բողոք, ապա արտահայտեք այն:

Սահմանադրական դատարանի մուտքն արգելափակած քաղաքացիները ևս պնդում էին, որ դատական համակարգին չեն վստահում: Արդյոք սա լավագույն տարբերակն է՝ ազատագրելու դատական համակարգը, հարցին պատասխանները միանշանակ չէին, մարդկանց դիրքորոշումներում հստակ էր մեկ բան՝ դատական համակարգն արմատական փոփոխությունների կարիք ունի:

Back to top button
Close