Նորություններ

Մենք մեր գործն ենք անում. Դավիթ Սանասարյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մոտ ցուցարարների մեջ էր նաև Դավիթ Սանասարյանը: ԳԱԼԱ-ի հետ զրույցում Սանասարյանը նշեց, որ իրականացնում է իր քաղաքացիական բողոքը և այստեղ գտնվում է որպես քաղաքացի:

«Նոր Հայաստանում մենք ունեցանք իշխանության երկու ճյուղերի՝ ժողովրդի պատկանելության ամրագրումը, բայց չունեցանք դատական համակարգինը: Շանս տվեցինք, որ դատարանները, չստանալով զանգեր, բարեփոխվեն՝ մտնելով նոր Հայաստանի մեջ, ու բացառապես կծառայեն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, բայց դա, ըստ էության, տեղի չունեցավ»:

Սանասարյանը նշում է, որ սպասում է վարչապետի ծրագրային կոնկրետ քայլերի: Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի է ունենում հեղափոխության հաջորդ ալիքը։

«Շատերը ժամանակին, երբ որ մենք շարժումը սկսում էինք, ասում էին, որ սահմանադրական կարգ են ուզում տապալել, հիմա նորից նույն բանն են ասում… նորմալ է, թող շարունակեն ասել, մենք մեր գործ ենք անում, այդ մարդիկ նոր Հայաստանում ունեն կարծիք հայտնելու իրավունք, թող հայտնեն իրենց կարծիքը»:

Ավելին
Back to top button