ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Բոլոր իշխանությունները դատարանն օգտագործել են որպես գործիք և ոչ թե անկախ իշխանություն». Էլինար Վարդանյան

«Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած որոշման մասին:

«Այս որոշումն ինձ մոտ հույս է առաջացնում, որ մենք անկախ դատաիրավական համակարգի կայացման հնարավորություն ունենք»,- նշում է Էլինար Վարդանյանը:

Հայաստանում անընդունելի պրակտիկա է ձևավորվել, երբ կալանքը դիտարկվում է որպես պատժիչ գործիք, ապացույցներ կորզելու եղանակ, կարծում է ԱԺ նախկին պատգամավորը: Նա վստահ է, որ դատարանի վրա իշխանությունները ճնշումներ են գործադրել:

Դիտարկմանը՝ եթե իսկապես գործող իշխանությունը ճնշում գործադրեր դատարանի վրա, ապա Ռոբերտ Քոչարյանը չէր լինի ազատության մեջ, Էլինար Վարդանյանը նշում է.

«Եթե ճնշումներ չլինեին, նախաքննության փուլում արդեն կալանքը որպես խափանման միջոց չպետք է կիրառվեր»:

«Կարևորի մասին» հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև:

Ավելին
Back to top button