ՆորություններՍպորտ

Մեկ չեմպիոն, չորս փոխչեմպիոն, երկու բրոնզե մեդալակիր

Իսպանիայի Խիխոն քաղաքում մայիսի  17-ից 19-ը տեղի ունեցավ Սամբոյի Եվրոպայի 2019թ. առաջնությունը՝ մասնակցությամբ 29 պետության ավելի քան 230 մարզիկի:

ՀՀ պատվիրակության կազմում էր 19 մարզիկ, որոնցից 7-ը հասան հաջողությունների՝ բարձր պահելով հայական սամբոյի և Հայաստանի պատիվը: Ընդ որում մեր հավաքականը մարզական սամբոյի թիմային հաշվարկով զբաղեցրեց 3-րդ պատվավոր հորիզոնականը՝ առաջ թողնելով Ռուսաստանի ու Վրաստանի թիմերին:

Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին:

Մարզական սամբո՝ 
52կգ՝ ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ՝ 1 –ին տեղ,
57կգ՝ ԳՐԻԳՈՐ ՄԽԻԹԱՐՅԱՆ՝ 2-րդ տեղ,
62կգ՝ ՄԱՔՍԻՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ՝ 2-րդ տեղ, 
68կգ՝ ՌԱՖԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ՝ 3 –րդ տեղ,
82կգ՝ ՎԱՀԱԳՆ ՉԱԼՅԱՆ՝ 2-րդ տեղ, 

Մարտական սամբո՝ 
52կգ՝ ՋՈՆ ԲԱԼԱՅԱՆ՝ 2-րդ տեղ,
57կգ՝ ՊՈՂՈՍ ԲԱԴԱԼՅԱՆ՝ 3-րդ տեղ: 

 

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Ավելին
Back to top button