Նորություններ

Նիկոլ Փաշինյանը դիմում է դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակած քաղաքացիներին

«Մեր ակցիան ծառայեց իր նպատակին»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերում կոչով դիմելով ՀՀ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակած քաղաքացիներին՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: 

«Հիմա բոլորին ակնհայտ է, որ չի կարող լինել Հայաստանում դատական համակարգ, որի իշխանությունը չի բխում ժողովրդից: Դա, կարծում եմ, բոլորը տեսան: Բոլորը տեսան, որ դատական գործերի ապօրինի միջամտություններն արժանանալու են խիստ հակազդեցության: Այդ հակազդեցությունը լինելու է ժողովրդական, այդ հակազդեցությունը լինելու է համաժողովրդական, եւ մեր նպատակը Հայաստանում իսկապես անկախ դատական համակարգ ունենալն է»:

Նա ներողություն է խնդրել այն քաղաքացիներից, որոնց դատական իրավունքի պաշտպանության իրացումը հետաձգվել է մի քանի ժամով:

Ակցիայի նպատակը նաեւ այդ մարդկանց իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ երաշխիքներ ստեղծելն է: 

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այսօր տեղի ունեցած ակցիայի բոլոր մասնակիցներին: 

«Ես երաշխավորում եմ, որ քաղաքացու հաղթանակն անշրջելի է Հայաստանի Հանրապետությունում: Բայց երաշխավորում եմ ոչ թե ինքս ինձնով, այլ երաշխավորում եմ ձեզ տեսնելով, ձեր կամքը տեսնելով, ձեր նվիրվածությունն ու սկզբունքայնությունը տեսնելով, ձեր դուխը տեսնելով»:

Վերջում Նիկոլ Փաշինյանը խնդրեց ժամը 13:30-ին վերացնել դատարանների արգելափակումը: 

 

Ավելին
Back to top button