Նորություններ

Քուինսլենդի հայ համայնքային խումբը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կալանավայրից

Ավստրալիայի Քուինսլենդի հայ համայնքը երեկ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան ազատ արձակելու դատարանի որոշումը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք թարգմանաբար: «Ավստրալիայի Քուինսլենդի (Բրիսբեն եւ Գոլդ Քոստ) հայ համայնքը հետեւել է եւ աջակցել հակակոուպցիոն արշավին, որը մեկնարկել է Հայաստանում 2018թ. ապրիլին տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունից հետո:

Վերջերս նախանշվում է այս գործընթացի հանդեպ նշանակալի դիմադրություն նախկին կոռումպացված ռեժիմի հետ փոխկապակցված անձանց եւ խմբերի կողմից:

Այս նշաններից է դատարանի կողմից նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանավայրից գրավի դիմաց ազատ արձակումն է: Նա կազմակերպիչն էր արյունալի ռազմական գործողության խաղաղ ցուցարարների հանդեպ 2008թ. մարտին: Որպես հետեւանք՝ այն ժամանակ 10 մարդ է սպանվել եւ շատ ավելի մեծ թվով մարդիկ՝ վիրավորվել: Այս քրեական մեղադրանքը շատ լուրջ է եւ այս անձնավորությունը չի կարող գրավի դիմաց ազատ արձակվել:

Քուինսլենդի հայ համայնքային խումբը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կալանավայրից եւ կոչ է անում Հայաստանի իշխանություններին ձեռնարկել անհրաժեշտ գործողությունները նրան մեկուսացնելու եւ Հայաստանի հասարակությանը նրա հնարավոր ապօրինություններից եւ հակասահմանադրական գործողություններից զերծ պահելու նպատակով»:

Աղբյուր

Ավելին
Back to top button