Նորություններ

Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են 3 դատավորներ, Գրիգորյանը միայն կարդացել է այն. պլանավորել էին կասեցնել գործը. armtimes.com

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք է եղել, ըստ որի՝ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ Դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունի ՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, Արշակ Վարդանյան՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Մխիթար Պապոյան՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահ․ դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել դատական փորձագետ Արտակ Գալստյանը․

«Այս նյութը գրում եմ հատուկ բոլոր այն կառույցների համար, ովքեր փորձում են Վարչապետի կոչը նույնականացնել սահմանադրական կարգի տապալման հետ եւ որակել որպես ճնշում արդարադատության նկատմամբ: Նախորդ նյութում նշել էի,որ իր կոչով վարչապետը, ընդհակառակը, վերականգնում է սահմանադրական կարգը,հանցավոր ռեժիմի մնացուկ դատավորներից դատական իշխանությունը ազատագրելով եւ ժողովրդին վերադարձնելով: Հիմա ներկայացնեմ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսքը․ ըստ աղբյուրի՝ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ Դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունի ՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, Արշակ Վարդանյան՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Մխիթար Պապոյան՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահ․ դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն»,-գրել է Գալստյանը՝ հավելելով, որ աղբյուրը մեկ այլ ուշագրավ լուր էլ է հայտնել․

«Վերոնշյալ անձիք սկզբում որոշել են կասեցնել Քոչարյանի գործի քննությունը եւ գործը ուղարկել Սահմանադրական դատարան, որպեսզի Սահմանադրական դատարանը որոշի, թե արդյոք Քոչարյանի գործողությունների արդյունքում Սահմանադրական կարգը տապալվե՞լ է, թե՞ ոչ: Եթե դա նրանց հաջողվեր, ապա Քոչարյանը կասեցված գործի պարագայում չէր կարող մնալ կալանքի տակ: Վերաքննիչ դատարանը՝ Վազգեն Ռշտունու գլխավորությամբ, այն հիմքով, որ գործը կասեցված է եւ գտնվում է Սահմանադրական դատարանում, մերժելու էր Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը»:

armtimes.com

Ավելին
Back to top button
Close