Նորություններ

«Վիտալի Բալասանյանի անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել»

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն Ֆեյսբուքի էջում գրել է.

«Ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը իսկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել»:

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են Երևան եկող՝ ԱՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան ապօրինի զենք լինելու կասկածով: 

Ավելին
Back to top button