Նորություններ

Դասերը կլրացնենք հեղափոխության երկրորդ փուլից հետո. «Իմ քայլի» պատգամավորը դասադուլի կոչ է անում

Առաջարկում եմ դասադուլ անել և միասին արգելափակել բոլոր դատարանների մուտքերը։ Այսպիսի կոչով ուսանողությանն է դիմել ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

«Հարգելի ուսանողներ, վաղը ոչ միայն չեմ լինելու ՀՊՏՀ-ում դասի, այլև առաջարկում եմ դասադուլ անել և միասին արգելափակել բոլոր դատարանների մուտքերը։

ՀԳ։ Դասերն անպայման լրացնելու ենք, սակայն հեղափոխության երկրորդ փուլից հետո»,- ասված է նրա գրառման մեջ։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 19-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել է վաղվանից արգելափակել բոլոր դատարանների ելքերն ու մտքերը․ «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի»,- գրել է նա:

Ավելին
Back to top button
Close