Նորություններ

Փաշինյանի հայտարարությունից հետո Բարձրագույն դատական խորհուրդը նիստ է հրավիրել

Դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո Բարձրագույն դատական խորհուրդը նիստ է հրավիրել։ 

Aysor.am-ի տեղեկություններով, նիստի արդյունքներով ԲԴԽ հայտարարություն կընդունի։ 

Հիշեցնենք, որ Փաշինյանը կոչ է արել է արել վաղը առավոտյան ժամը 08.30-ից արգելափակել հանրապետության բոլոր դատարանները։Նա նաև նշել է, որ վաղը ժամը 12.00-ին կհայտարարի «Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը»:

Այս հայտարարությունը արվել է, երբ Երևանում դատարանը որոշեց փոխել սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը, և նրան ազատ արձակեց Արցախի գործող և նախկին նախագահների միջնորդությամբ։

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին
Back to top button