ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸՆորություններ

«Ռոբերտ Քոչարյանը վտանգավոր է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության, այլ պետության համար». Հովսեփ Խուրշուդյանը եւ Հովիկ Արսենյանը խոսել են աղմկոտ դատաքննության մասին

Հաղորդումը նկարահանվել է  մայիսի 18-ին՝  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշման հրապարակումից ժամեր առաջ:

ԳԱԼԱ-ի «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը եւ փաստաբան, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Հովիկ Արսենյանը խոսել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատաքննության, Արցախի իշխանությունների միջամտության, 2008 թվականի մարտի 1-ին կատարված սպանությունների բացահայտման  եւ ներքաղաքական իրավիճակի մասին:

Իրավական տիրույթում Ռոբերտ Քոչարյանը տանուլ է տվել, այդ իսկ պատճառով գործը տեղափոխում է  քաղաքական հարթություն, կարծում է  Հովսեփ խուրշուդյանը: Ինչ վերաբերվում է Արցախի ներկա եւ նախկին նախագահների երաշխավորագրերին, նշում է.

«Ես կարծում եմ, որ դա ավելի շատ ինքնապաշտպանություն է, որովհետեւ իրենք էլ են ինչ-որ չափով մեղսակից մարտի  1-ի իրադարձություններին, որովհետեւ հայտնի է, որ այնտեղից զորք է բերվել»,-նշում է Հովսեփ Խուրշուդյանը: 

Խուրշուդյանի կարծիքով,   լուրջ հարցեր կան, որոնք այսօր չեն քննարկվում:  Օրինակ՝ այն հանգամանքը, որ իշխանություններն անընդհատ փորձել են զոհաբերել ոստիկանի, որպեսզի առիթ ստեղծեն՝ ժողովրդի վրա կրակելու: Հիշում է ուշագրավ մանրամասներ՝ 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններից, թե ինչպես «Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը սադրիչներից ստիպված եղավ պաշտպանել ոստիկանի՝ փրկելով նրա կյանքը:  

Եթե լիներ տեսանյութ, որ ցուցարարներն են կրակում ոստիկանների ուղղությամբ, ինչպես դատաքննության ժամանակ պնդում էր Ռոբերտ Քոչարյանը, ապա դա վաղուց հրապարակված կլիներ, իր հերթին ընդգծում է փաստաբան Հովիկ Արսենյանը:

Պնդում են՝ Ռոբերտ Քոչարյանը վտանգավոր է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության, այլ պետության համար:

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորեւ:

Ավելին
Back to top button
Close