ՄիջազգայինՆորություններ

Ուժեղ հրդեհ Բաքվում. կան տուժածներ

Բաքվի ծայրամասում հրդեհ է բռնկվել խոշոր առեւտրի կենտրոններից մեկում: Հրդեհի հետեւանքով կան տուժածներ: Այս մասին  հաղորդել է РИА «Новости» հղում կատարելով Ադրբեջանի առողջապահության նախարարությանը:  

Նշվում է, որ հոսպիտալացվել է 4 մարդ: Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ կենտրոնի բոլոր այցելուները տարհանվել են: 

Հրդեհի բռնկման պատճառների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: 

Ավելին
Back to top button