ՆորություններՍպորտ

Վարդան Մինասյան. «Կարծում եմ՝ Մխիթարյանը չպետք է մեկնի Բաքու»

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայության հետ զրույցում անդրադարձել է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու մեկնելու կամ չմեկնելու հարցին:

— Եթե մի տեղ կա անվտանգության խնդիր, իսկ այս դեպքում կա այդ խնդիրը, կարծում եմ, որ պետք չէ գնալ: Մնացած բոլոր խնդիրները դու կարող ես լուծել, բայց եթե մարդու անձի անվտանգության հարցն է դրված, էլ ի՞նչ ֆուտբոլի մասին է խոսքը,- նշել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը:

Back to top button
Close