ՆորություններՔո ձայնը

«Պետք է գազ տալ մինչև վերջին խազը». Հրանտ Մելիք-Աբրահամյան

Քաղաքական վերլուծաբան, պատմաբան Հրանտ Մելիք-Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վերջապես, պետք է չի ամաչել, վախենալ, բարդույթավորվել իշխող ուժ լինելուց: 
Իշխելը վատ բան չէ:  Ընդդիմություն լինելն է վատ բան, ստիպողական բան: Հավետ ընդդիմության հոգեբանություն ունենալն է խեղում: 
Եթե ունես իշխանական լծակներ, այն էլ 80 տոկոս ձայնով, ապա պետք է ոչ թե ամաչես դրանք կիրառելուց, այլ ուրախանաս, որ հնարավորություն է տրվել վերջապես քո բոլոր նպատակները իրականացնել, պետք է գազ տալ մինչև վերջին խազն ու օգտագործել մինչև վերջին միլիմետրը: 
Ուրախանալ է պետք իշխող լինելուց: Ով իշխանություն չի ուզում, կամ ամաչում է, կամ դեռ չընտրված մտածում է դա հանձնելու պահի մասին, նա չի էլ ունենա իշխանություն, արագ կզրկվի: 
Իշխանությունը պետք է օգտագործել, պետք է պահել ու պետք է ամրապնդել: Դրանում ոչ մի ամոթ բան չկա, մանավանդ, եթե դա ժողովորդի վստահված իշխանությունն է: Հակառակը՝ իշխանություն պահելը, ամրացնելը, գործադրելը սուրբ պարտականությունն է նույն ժողովորդի առաջ, իսկ դա չանելը՝ դավաճանություն, հանցանք, որը չի ներվելու:
Չի կարելի ի սկզբանե տրամադրվել, որ մի օր կգա, ժողովուրդը կհիասթափվի, մեզ չի ընտի, մենք էլ կգնանք ու դա կլինի դեմոկրատիայի հաղթանակ: Դա կլինի, կներեք, «դուռակության» հաղթանակ: Դա տրամադրություն չի իշխող ուժի, տրամադրություն չի ժողովորդի առաջ պատասխանատվություն ստանձնացի, երդում տվածի: 
Հակառակ տրամադարություն պիտի լինի՝ այնպիսի քաղաքականություն վարել, որ մոտակա 100 տարում ժողովուրդը մենակ ինձ ընտրի: Ու դա կլինի դեմոկրատիայի հաղթանակ, ժողորդի հաղթանակ: 
Իսկ եթե նույնիսկ պարտադիր է մի օր գնալը, ապա գոնե նախապես պետք է այնպիսի իրավիճակ ձևավորած լինես, որ քաղաքացին իրական, այլ ոչ թե ձևական ընտրելու հնարավորթյուն ունենա, այսինքն քաղաքական միավորներ լինեն, որոնց միջից կարելի է ընտրել:

Հ.Գ. Ի՞նչ պիկետ, ի՞նչ, կներեք, պլակածիկ, ի՞նչ «Ռոբ մարդասպան»: Այդ ամենը եղել է 10 տարի առաջ, 15 տարի առաջ: Հիմա իշխող ուժ եք, պլակածիկը թողեք ձեր ընդդիմությանը: Պլակածաիկով կանգնելը ոչ երջանկություն է, ոչ էլ քաղաքացիական ինչ որ հերոսություն: Դա ամենապարզ բանն է: Քաղաքացիական հերոսությունը կլինի երկիրը վերակառուցելը, էնպես անելը, որ ոչ մեկի մտքով իսկ չանցնի համեմատել քեզ մյուս ռեժիմների հետ: Իսկ եթե պլակածիկ, ապա հիմիկվանից վերադարնանք ընդդիմադիր դաշտ»:

Back to top button
Close