Նորություններ

Ակցիայի մասնակիցները մեկ օր ժամանակ տվեցին կառավարությանը Քոչարյանին նորից կալանավորելու համար

Ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակում  հայտարարեցին, որ կառավարությանը մեկ օր ժամանակ են տալիս, որպեսզի նորից կալանավորվի ՀՀ երկրորդ նախագահը:

Նրանք նշում են, որ եթե պահանջը չկատարվի, պատրաստ են բլոկադայի ենթարկել փողոցները:

Մասնակիցները վանկարկում են ‹‹Ցմահ›› և ‹‹Ռոբիկ մարդասպան›› ու նշում, որ իրենց ակցիայում քաղաքականություն և կուսակցություններ չկան, միայն ազգային խնդիր է:

Ընդդեմ Քոչարյանի ազատ արձակման ակցիայի մասնակիցներից Ջիվան Աբրահամյանը հայտարարությամբ հանդես եկավ և ասաց՝ եթե իրենք ձախողվեն, կնշանակի՝ այդքան ուշացած հակահեղափոխությունը հաղթել է:

Հիշեցնենք՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախաձեռնությամբ, որոշվեց ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

20:00-ին ակցիայի մասնակիցները նախատեսում են հանրահավաք կազմակերպել և որոշել հետագա քայլերը:

Ավելին
Back to top button