ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆՆորություններ

«Եթե այս իշխանությունները չգնան Մարտի մեկը բացահայտելու ճանապարհով, ես կհիասթափվեմ իրենցից». քաղաքացիները՝ Քոչարյանի դատավարության մասին

Արդյոք կա հանրային պահանջ՝ բացահայտելու Մարտի մեկը, ինչ են մտածում մեր համաքաղաքացիները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին, արդյոք արդար դատաքննության ակնկալիք ունեն, հարցերի պատասխանները փորձել ենք պարզել հանրային հարցումների միջոցով:

Ըստ մեր հարցումների՝ հանրությունն ակտիվորեն հետևում է ընթացող դատաքննությանը, մարդիկ արդար դատաքննության ակնկալիք ունեն:

«Եթե այս իշխանությունները չգնան Մարտի մեկը բացահայտելու ճանապարհով, ես կհիասթափվեմ իրենցից»,- նման կարծիք հայտնեց քաղաքացիներից մեկը:

Հարցվածների մեծ մասը վստահ է՝ հնարավոր է հասնել Մարտի մեկի լիարժեք բացահայտման, և մեղավորները պետք է պատասխան տան:

Քաղաքացիներից ոմանք նշեցին՝ Քոչարյանին մեղադրելու համար պետք է սպասեն դատարանի վերջնական վճռին, այս փուլում աջակցում են նրան:

Ավելին
Back to top button
Close