ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Մարտի մեկի գործից դուրս են մնացել խոշոր շնաձկներ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը

«Լավ է, որ Մարտի մեկը բացահայտվում է, բայց որպես ՀՀ քաղաքացի ինձ համար կարևոր է, որ պահպանվի ՀՀ օրենքը և վերջնարդյունքում մենք ունենանք օբյեկտիվ դատական ակտ»:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Բայց դեռ չունենք ամենակարևոր հարցի պատասխանը՝ ովքեր են կրակել և ում հրամանով են կրակել: Կան գործի շրջանակներում մեծ շնաձկներ, ովքեր դուրս են մնացել, այդ թվում նաև Սերժ Սարգսյանը: Այսինքն ի՞նչ՝ այս ամբողջ գործընթացի մեջ նա եղել է կարդինա՞լ և դուրս է քրեական հետապնդման տիրույթից: Պետք է հստակ պատասխանեն՝ Ս. Սարգսյանի արարքներում եղել է հանցակազմ, թե չկա: Եթե կա, ինչո՞ւ քրեական հետապնդում չի իրականացվում, եթե չկա, հանրությանը տեղեկացրեք, որ այս մարդը սուրբ է»:

Դիտեք՝ «Կարևորի մասին»:

Ավելին
Back to top button