Նորություններ

«Արդյոք ԼՂՀ Սահմնադրությամբ նախագահը իրավունք ունի ընկերոջը օգնելու համար երաշխավոր կանգնի». Նիկոլայ Բաղդասարյան

«Ես բարձրացրել էի մի քանի հարցեր, որի պատասխանները չստացա ոչ դատական նիստի ժամանակ, ոչ էլ այլ անձանց կողմից»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառումը:

Նշենք, որ պատգամավորը հիշեցնում էր, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երաշխավորողը նախազգուշացվում է քրեական պատասխանատվության մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 346-րդ հոդվածի համաձայն` անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները չարամտորեն չկատարելը քրեորեն պատժելի արարք է:

Եվ այստեղ առաջ էր քաշում հարցեր. արդյոք ԼՂՀ Սահմանադրությամբ և օրենքներով ԼՂՀ նախագահը լիազորվա՞ծ է նման երաշխավորություն տալ, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա ինչո՞ւ է նա այդ փաստաթուղթը ստորագրել որպես ԼՂՀ նախագահ, եթե այո, ապա նա արդյոք կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության վերը նշված հոդվածով:

«Իրենք պետք է ներկայացնեն ապացույց, որ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության տարածքում վստահություն վայելող սուբյեկտ է: Նման ապացույց իրենք չներկայացրեցին, որի դեպքում եթե դրանք չեն ներկայացնում, որը օրենքի պահանջ է, նման միջնորդությունը չի կարող բավարարվել:

Ըստ պատգամավորի՝ հասկանալի չէ իրենց դիմումի ընթացակարգը: Սկզբից դիմում են գլխավոր դատախազին, այնուհետև դատարան, որից հետո ստորագրում է այն որպես նախագահ, հետո հայտարարեցին, որ որպես քաղաքացի:

«Խնդիրն այն է, որ եթե ինքը որպես քաղաքացի դիմում է դատարան, որ երաշխավոր կանգնի իր ընկերո՞ջը, սա պետք է այդպես էլ ասել, բայց պետք է նաև քաղաքական կոնտեքստում հասկանալ՝ ինչքանով է նպատակահարմար հանրապետության նախագահն իր ընկերոջը օգնելու համար երաշխավոր կանգնի»:

Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով՝ Արցախի Հանրապետության նախագահն ուղղակի համապատասխան խորհրդատվություն չի ստացել:

«Գործընթացից ակնհայտ երևում է, որ մարդն անհրաժեշտ իրավաբանական խորհրդակցություն չի ստացել… այդ գործընթացը, երբ որ դու հանրապետության նախագահ ես, պետք է նախօրոք կազմակերպել, խորհուրդ եմ տալիս խորհրդակցել իրավաբանների հետ, նոր նման փաստաթղթեր ստորագրել»:

 

 

Ավելին
Back to top button