ՆորություններՍպորտ

Մեկնարկում է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի Մոսկվայի փուլը. հայտնի է Արոնյանի առաջին մրցակիցը

Այսօր մեկնարկում է ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարերի շարքի Մոսկվայի փուլը: Նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարին մասնակցում է 16 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Շահրիյար Մամեդյարովը, Թեյմուր Ռաջաբովը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, Յան Նեպոմնյաշչին, Պյոտր Սվիդլերը, Դմիտրի Յակովենկոն, Դանիիլ Դուբովը, Ռադոսլավ Վոյտաշեկը, Յան Քշիշտոֆ Դուդան և Վեյ Յին:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Առաջին շրջանում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչին:

Մայիսի 17-ին և 18-ին մրցակիցները խաղալու են երկու դասական պարտիա: Հավասար հաշվի դեպքում կնշանակվի թայ-բրեյք՝ արագ և կայծակնային շախմատի կանոններով:

Թայ-բրեյքը կկայանա մայիսի 19-ին: Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 16.00-ին:

armsport.am

Ավելին
Back to top button