Նորություններ

ՀՊՏՀ նախկին ռեկտորի նկատմամբ քրգործ է հարուցվել․ Կորյուն Աթոյանը կասկածվում է մոտ 400 մլն դրամ վատնելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի նկատմամբ, ով 2011—2018 թվականներին պաշտոնական դիրքն օգտագործելով՝ վատնել է իրեն վստահված առանձապես խոշոր չափի գումար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գումարի չափը կազմում է 350-400 մլն դրամ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Ավելին
Back to top button