Նորություններ

Թուրքիան վերահաստատում է, որ ռուսական S-400-ները կմտակարարվեն այս տարվա հուլիսին

Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվելիք ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի հարցում ուշացումներ չեն լինելու։

Ավելի վաղ նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն` մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն լուրերը, թե S-400-ների մատակարարումը կարող է 1 տարով հետաձգվել։

Դեմիրի խոսքերով՝ ռուսական համակարգերի մատակարարումը տեղի է ունենալու ընթացիկ տարվա հուլիսին։

Հիշեցնենք, որ  S-400-ների՝ հունիսին մատակարարելու մասին որոշումը կայացվեց Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների  հանդիպումից հետո։  Հավելենք, որ այս գործարքին ընդդիմանում է Վաշինգտոնը՝ զգուշացնելով, թե ինչ ծանր հետևանքներ կլինեն Թուրքիայի համար։

Աղբյուր`    Ermeni haber
Ավելին
Back to top button