Նորություններ

Քոչարյանն ունեցել է անձնական դրդում՝ իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցել․ Կարեն Բիշարյան

Մեղադրող կողմը շարունակում է ներկայացնել իր առարկությունները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման միջնորդությունների և փաստերի դեմ։

Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը առարկություն ներկայացնելու ողջ ընթացքում, խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին, նրան որպես երկրի նախագահ չներկայացրեց, այլ օգտագործում էր «երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձ»։

Բիշարյանն իր խոսքում ասաց, որ Քոչարյանը գործել է ոչ թե հանրային շահից ելնելով, այլ անձնական դրդումներով: «Եվ ո՞րն է այդ դրդումը՝ ցանկալի իշխանական համակարգը պահելը, իշխանությունը իր մտերիմ Սերժ Սարգսյանին փոխանցելը»,- նշեց դատախազը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան
 factor.am

Ավելին
Back to top button
Close