Նորություններ

«Ինչ ուզեմ՝ խոսալու եմ». Քոչարյանը և ՀՀ դատախազը վիճեցին

«Իմ անձեռնմխելիության կոպիտ ոտնահարում է  եղել»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը և մեղադրանքներ հնչեցրեց ՀՀ դատախազության հասցեին, որից հետո դատարանից ձայնի իրավունք խնդրեց ՀՀ գլխավոր դատախազը և ընդմիջեց Քոչարյանի ելույթը:

«Ներողություն եմ խնդրում, հարգելի դատարան, մենք համբերատարությամբ կարող ենք ամեն ինչ լսել, կոչ եմ անում ձեր արտահայտություններում կոռեկտ լինել»,- ասաց դատախազը, որից հետո Քոչարյանը բողոքեց.

«Ես էի խոսում»:

«Ես թույլտվություն եմ ստացել»,- պատասխանեց դատախազը:

Այս զրույցին միջամտեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ ասելով, որ կարգ է խախտվում, դատախազությունն իրավունք չունի անհարկի ընդհատելու:

«Թույլ չենք տվել վեր կենալ ու բռի ձևով միջամտել»,- ասաց փաստաբանը:

«Կոչ եմ անում բոլոր մասնակիցներին՝ կոռեկտ լինել իրենց արտահայտություններում: Ձեր վերջին արտահայտությունների կարիքը չկա, կոչ եմ անում բոլորին մաքուր իրավական դաշտում, առանց հուզականությունների»,- ասաց դատախազը:

Ի պատասխան Քոչարյանը հայտարարեց, որ խոսելու է այն, ինչ ուզում է.

«Ձեր մեղադրանքն իրավականի հետ կապ չունի, ինչ ուզեմ՝ խոսալու եմ»:

«Ո՞նց»,- զարմացավ նիստը նախագահող դատավորը, որից հետո Քոչարյանը բացատրեց.

«Ինչ ուզեմ գործի վերաբերյալ՝ խոսալու եմ, կարո՞ղ է  ինձ պաշտպանելու իրավունք չունեմ»:

Ավելին
Back to top button