Նորություններ

Քոչարյանը պահանջում էր, որ լրագրողները լքեն դատական նիստերի դահլիճը 5 ր-ով, ասելիքի մեջ պետական գաղտնիք կար

Դատական նիստը շարունակվում է: Ելույթ է ունենում Ռ. Քոչարյանը: Իսկ դատարանը սպասում է Արցախի ներկա եւ նախկին նախագահներին:

Քոչարյանը միջնորդեց, որ  որ լրագրողները 5-10 ր-ով  դուրս գան, որովհետեւ կարեւոր ասելիք ունի: «Այն, ինչ որ պետք է ասեմ, իր մեջ պարունակում է  պետական գաղտնիք: Լուրջ մեղադրանք կա կապված Ղարաբաղից զինվորներ բերելու  հետ»,-ասաց Քոչարյանը:

Դատարանը հրաժարվեց այդ միջնորդությունից եւ շարունակեց դռնբաց նիստը.

«Արցախից ոչ մի մարդ չի եղել այդ ժամանակ, հետո կբացատրեմ ինչի մասին է  խոսքը եւ ապօրինի ներգրավումը իրականության հետ չի համապատասխանում: Եթե իրենք գոնե գործի նյութերին ծանոթ լինեին, նման բան չէին ասի: Եթե ՀՀ դատախազությունը չի տիրապետում ՊՆ կառուցվածքին, ապա ինչ ասեմ,  ասելու բան չունեմ: Եւ այս մեղադրանքը հագեցած է  նման դրսեւորումներով»,-ասաց Քոչարյանը:

Քիչ առաջ դատարան ժամանեց ՀՀ գլխավոր դատախազը:

Ավելին
Back to top button