Նորություններ

Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, դատարանում է՝ վկայի կարգավիճակում

Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, եւս դատարանում է, բայց իր որդու՝ Հայկ Սարգսյանի գործով նիստին: Ալեքսանդր Սարգսյանը դատարան է ներկայացել  վկայի կարգավիճակով:

Հիշեցնենք, Հայկ Սարգսյանը քրեական գործում ներգրավվել է 11 տարի առաջ տեղի ունեցած մի միջադեպի հետ կապված:

 2007 թվականի ապրիլի 1-ին Երևանի բնակիչ, 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանը մայրաքաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։ Ապա ոստիկանություն էր ներկայացել Ա. Ղևոնդյանը, հանձնել էր մի ատրճանակ և հայտնել, որ այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզի մոտ և դրա հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է ընկերոջ՝ Դավիթ Սիմոնյանի վրա: Այդպիսով՝ այդ փաստի առթիվ հարուցված քրեական գործը մոտ երկու ամիս անց կարճվել էր՝ կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով:

Սակայն անցած տարվա հուլիսի 3-ին, նոր ի հայտ եկած հանգամանքներով պայմանավորված՝ գլխավոր դատախազը հանձնարարել է վերսկսել գործի նախաքննությունը։ Արդյունքում, ըստ քննչական մամնի, պարզվել է, որ Դավիթ Սիմոնյանը 11 տարի առաջ հրազենային վնասվածքը ստացել է ոչ թե Ղևոնդյանի, այլ Հայկ Սարգսյանի արձակած կրակոցի հետևանքով։

Ավելին
Back to top button