ՆորություններՔո ձայնը

Ո՞նց է ստացվում, որ դեպի արգելափակված գոտի տանող դռան մոտ իրար են հանդիպում դատավորը և ամբաստանյալ Քոչարյանը

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պարբերաբար հետևում եմ Մարտի 1-ի գործով դատական նիստերին։

Չեմ կարող ասել՝ ի՞մ «բախտն է բերում», որ տեսնում եմ այն, ինչ չպետք է տեղի ունենա, թե՞ էնքան շատ են այդ դեպքերը, որ երբ էլ միացնեմ, նույն բանն եմ տեսնելու:

Մասնավորապես, չեմ կարողանում հասկանալ, ի՞նչն է պատճառը, որ ընդմիջում հայտարարելուց հետո դատավորը և ամբաստանյալ Քոչարյանը մնում են դատարանի դահլիճում:

Չեմ հասկանում, ո՞նց է ստացվում, որ դեպի արգելափակված գոտի տանող դռան մոտ իրար են հանդիպում դատավորը և ամբաստանյալ Քոչարյանը»:

Ավելին
Back to top button