Նորություններ

Գործադուլ. թիվ 5 դպրոցի կոլեկտիվն ու երեխաները դասադուլ ու գործադուլ են հայտարարել

Այսօր՝ մայիսի 16-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 09։00-ից Արմավիր քաղաքի թիվ 5 դպրոցի աշակերտները, ծնողներն ու ուսուցչական կոլեկտիվը՝ ի նշան բողոքի, ոտքով եկել և հավաքվել են Արմավիրի մարզպետարանի դիմաց։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ։

Shamshyan.com-ի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Պահանջում ենք, որպեսզի հստակ պատասխան տան, թե ում միջամտության արդյունքում են դպրոցի երկարամյա տնօրեն, դպրոցում մեծ հեղինակություն վայելող Մաշա Իվանյանին փորձում ինչ-ինչ ճանապարհներով ազատել աշխատանքից։ Ավերակների վերածված դպրոցը տիկին Իվանյանի շնորհիվ զարթոնք է ապրել։ Թե ծնողների, թե ուսուցչական կոլեկտիվի կողմից ընդունված է։

Մենք պահանջում ենք, որպեսզի դպրոցի բնականոն աշխատանքը ինչ-որ մարդկանց կողմից չխաթարվի։ Մենք շատ լավ գիտենք, որ այս ամենն ուղղորդված է։ Եթե մեր բարձրացրած խնդիրը չլուծվի, ապա շարունակելու ենք դասադուլ, գործադուլ, ու այդ ամենի պատասխանատվությունն ընկնելու է մարզի ղեկավարության վրա»։

Այս պահին մարզպետարանի դիմաց ասեղ գցելու տեղ չկա։ Մարդիկ վանկարկում են «Իվանյան, Իվանյան» ու պահանջում են մարզպետի հետ հանդիպում։

 shamshyan.com 

Ավելին
Back to top button