Նորություններ

Քոչարյանի գործով դատական նիստ. Սպասվում է, որ դատարան կներկայանան Արցախի նախկին և ներկա նախագահները

Այսօր դարձյալ շարունակվում  է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը։   

Դատարանի շենքի դիմաց հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և քաղաքացիներ, ովքեր պահանջում են պատասխանատվության ենթարկել նրան։ Սպասվում է, որ դատարան կներկայանան Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը:

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները դատարան էին ներկայացրել Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունը որպեսզի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխվի։

Ավելին
Back to top button