Նորություններ

«YANDEX» տաքսի ծառայության վարորդները գործադուլ են հայտարարել

Երեկ վաղ առավոտից Վանաձորում YANDEX տաքսի ծառայության վարորդները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով 100 դրամով բարձրացնել ծառայության նվազագույն սակագինը:

Պնդում են, որ Երևանում տաքսի ընկերությունն այլ սակագներով է աշխատում, մարզերում՝ այլ:

Վարորդները նվազագույն 300 դրամ սակագնին կողմ լինելու ստորագրահավաք են կազմակերպել:

Անտարբեր ու անորոշ վիճակից ելնելու և իրենց ձայնը լսելի դարձնելու միջոցով մեքենաները տևական ժամանակ կայանել են Վանաձորի Հայքի հրապարակում, պոկել են նաև YANDEX տարբերանշանը:

Իսկ այն վարորդները, ովքեր պահանջել են սակագնի բարձրացում ազատվել են աշխատանքից:

Աշխատավարձը նույնիսկ չի բավականացնում մեքենաները վերանորոգելու համար, գանգատվում են վարորդները մատնացույց անելով քաղաքի անբարեկարգ, խրամատներ հիշեցնղ ճանապարհները:

Ավելի ուշ Հայքի հրապարակում գործադուլ հայտարարած վարորդների հետ բանակցելու եկավ ՄՎ գրուպ ընկերության տնօրեն Վրույր Նազարյանը:

Վերջինս լսեց վարորդների դժգոհությունը, խոստացավ հետամուտ լինել խնդրի լուծմանը:

Վանաձորի Լոռի Հ/Ը

Ավելին
Back to top button
Close