Նորություններ

Քաղաքացին փորձում է նետվել Կիեւյան կամրջից

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 16-ին, ժամը 06:09-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպա-նություն գործել` նետվելով Կիեւյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները եւ ոստիկանության աշխատակիցները կանխել են Է.Ս.-ի (ծնված 1950 թ.) ինքնասպանության փորձը:

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Ավելին
Back to top button
Close