ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայում երեխաների անվտանգությունն ապահովված չէ

Թուրքիայում գործող «Ուսումնատենչ երեխաների կրթության հիմնադրամը» կազմակերպել է երեխաների իրավունքներին նվիրված աշխատաժողով, որի արդյունքում թեմայի վերաբերյալ զեկույց է հրապարակվել։

Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում երեխաներին հաճախ ստիպում են աշխատել, զրկում են դպրոց հաճախելու իրավունքից, ենթարկում սեռական բռնության։ Արձանագրվել է, որ 2017թ․ այս երկրում սեռական ոտնձգությունների է ենթարկվել 18․623 երեխա։

Աշխատող երեխաների թիվը 2012թ․ Թուրքիայում կազմել է 601․000, 2016թ․՝ 709․000, իսկ 2018թ․ հատել է 2 միլիոնի սահմանը։ Ընդ որում՝ ամեն 10 աշխատող երեխայից 8-ը որպես աշխատող գրանցված չէ։

Զեկույցում ներառվել են նաև տվյալներ սիրիացի փախստականների վերաբերյալ։ Հեղինակները նշել են, որ սիրիացի փախստականների ավելի քան 45 տոկոսը երեխաներ են։ Այդ երեխաներից շուրջ 400․000-ը Թուրքիայում զրկված է դպրոց հաճախելու հնարավորությունից։ Ընդհանուր առմամբ 2016-2017թթ․ Թուրքիայում դպրոց է հաճախել աշակերտական տարիքի երեխաների  96 տոկոսը։

ermenihaber.am

Ավելին
Back to top button