Նորություններ

Հունաստանում ազատ են արձակել Էրդողանի դեմ «մահափորձ» ծրագրած DHKP-C-ի 9 անդամի

Հունաստանում ազատ են արձակել Թուրքիայում ահաբեկչական համարվող ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) 9 անդամի: 

Հունաստանի ոստիկանության կողմից բացահայտվել էր, որ հիշյալ անձինք ծրագրել էին Էրդողանի դեմ մահափորձ իրականացնել` օգտագործելով նռնակներ, նռնականետեր և մոլոտովյան կոկտեյլներ:

Նշվում է, որ «մահափորձի» ծրագրում Էրդողանին տրվել էր «կարիճ» (Akrep) ծածկանունը:

Ոստիկանության ստացած տվյալների համաձայն` Թուրքիայի նախագահի ուղղությամբ պետք է երկու կողմից պետք է գործի դրվեին նռնականետեր, այդ ընթացքում էլ DHKP-C-ի մի խումբ անդամներ հարձակվեին Էրդողանին ուղեկցող ավտոշարասյան վրա: 

Հիշեցնենք, որ DHKP-C-ի անդամները ձերբակալվել էին 2017թ. նոյեմբերին Աթենքում: 

ermenihaber.am

Ավելին
Back to top button
Close