ՆորություններՍպորտ

Զիդանը «Ռեալ» վերադառնալուց առաջ ակումբի նախագահի առաջ պայման է դրել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մեծ փոփոխություններ կատարել թիմի կազմում։

Marca-ն հաղորդում է, որ ֆրանսիացի մասնագետը որոշել է հրաժարվել միանգամից 13 ֆուտբոլիստի ծառայություններից։ Այս ֆուտբոլիստները տեղ չունեն Զիդանի՝ նոր մրցաշրջանի ծրագրերում, և ակումբն արդեն զբաղվում է նրանց համար թիմեր փնտրելով։

Զիդանի «սև ցուցակում» են հայտնվել հետևյալ ֆուտբոլիստները․

Կեյլոր Նավաս, Սերխիո Ռեգիլոն, Խեսուս Վալյեխո, Թեո Էռնանդես, Դանի Սեբալյոս, Խամես Ռոդրիգես, Մարտին Էդեգոր, Մարկոս Լյորենտե, Մատեո Կովաչիչ, Օսկար Ռոդրիգես, Գարեթ Բեյլ, Բորխա Մայորալ, Ռաուլ Դե Թոմաս։ Այս ֆուտբոլիստներից որոշները 2018-19թթ․ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրել են այլ ակումբներում։

Բացի այդ հաղորդվում է, որ Զիդանը կասկածներ ունի Իսկոյին, Բրաիմ Դիասին, Մարիանոյին և Լուկաս Վասկեսին թիմում պահելու հարցում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զինեդին Զիդանը «Ռեալ» վերադառնալուց առաջ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի առաջ պայման էր դրել, որ լիակատար ազատություն է ունենալու տրանսֆերային հարցերում։


Կանաչով նշված են այն ֆուտբոլիստները, որոնց Զիդանը վստահում է, կարմիրով նրանք են, որոնք հեռանալու են մադրիդյան ակումբից, իսկ դեղինով նշված ֆուտբոլիստների հարցում գլխավոր մարզիչը դեռևս կասկածներ ունի։ Դեղին աստղով նշված ֆուտբոլիստների տրանսֆերները «Ռեալն» արդեն ձեռք է բերել, իսկ պարզապես աստղով նշված ֆուտբոլիստների տրանսֆերները սպասվում են։

Ավելին
Back to top button
Close