Նորություններ

Փրկարարներն Այգեզարդ գյուղի տներից մեկի բակում իժ տեսակի օձ են հայտնաբերել

Մայիսի 15-ին, ժամը 15:16-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի Աբովյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Back to top button
Close