ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանում մի ամբողջ ընտանիք է դանակահարվել. հայրը եւ 10-ամյա որդին մահացել են, մյուսների կյանքը փորձում են փրկել

Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Ուլյանովսկի շրջանի Իշեեւկա ավանում: 50-ամյա Ալեքսանդր Արտամոնովը ծալովի դանակով հարձակվել է հարեւանի՝ Սեմյոնովների ընտանիքի վրա: 

Կատարվում է քննություն, որին ներգրավվել է նաեւ շրջանային դատախազությունը: Կառույցի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Արտամոնովը հաշվառման մեջ է եղել հոգեբույժի մոտ, 2011-2012թ.թ.-ին ստացիոնար բուժում է ստացել: Այնուհետ նրան հանել են հաշվառումից, եւ նա անգամ որպես վարորդ է աշխատել: Այժմ իրավապահները հարցեր ունեն հոգեբույժին, թե արդյոք օրինաչափ են եղել նրա գործողությունները: 

 

Նշվում է, որ Արտամոնովը եղել է հարեւանի երեխաների կնքահայրը: Դեպքի նախօրեին նա հարեւանների տանը մասնակցել է Սեմյոնովների 18-ամյա դստեր ծննդյան արարողությանը, իսկ հաջորդ օրը մուտք է գործել նրանց տուն եւ իսկական սպանդ իրականացրել: Հանցագործության դրդապատճառները հայտնի չեն:

Այժմ բուժաշխատողները պայքարում են Սեմյոնովի կնոջ եւ դստեր կյանքը փրկելու համար:

Աղբյուր՝  life.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

Back to top button