ՄիջազգայինՆորություններ

Ինչպես են Զուգդիդիում հարձակում գործում Միխայիլ Սաակաշվիլիի կնոջ եւ լրագրողական խմբի վրա

Զուգդիդիում հարձակում է տեղի ունեցել քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կնոջ՝ Սանդրա Ռուլովսի վրա, տեղեկացրել է apsny.ge-ն: Հարձակումը տեղի է ունեցել Դադիանի պալատի մոտ:

«Օդիշի» հեռուստաընկերության լրագրողները տեսանյութ են պատրաստել Զուգդիդիի քաղաքապետի թեկնածու Սանդրա Ռուվոլսի մասին, երբ հայտնվել են սադրիչները: Անհայտ անձինք վիրավորական արտահայտություններ են հնչեցրել քաղաքական գործչի, լրագրողների հասցեին, քաշքշել նրանց եւ վազել լուսանկարչի հետեւից:

 

«Շատ կոպիտ վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում վրացերեն եւ մեգրելերեն: Մեզ չթողեցին աշխատել: Մենք խնդրեցինք ոստիկան կանչել, սակայն որեւէ մեկը չհայտնվեց«,-ասել է Ռուլովսը:

Այժմ ուսումնասիրվում են դեպքի մանրամասները:

Միխայիլ Սաակաշվիլիի կինն իր թեկնածությունն է առաջադրել քաղաքապետի ընտրություններին ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» դաշինքի կողմից:

Աղբյուր՝ apsny.ge

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button