Նորություններ

Մենք այն բացն ենք լրացնում, որը հատուկ թույլ էր տրվել քննչական մարմինների կողմից․ Քոչարյանը հայտարարեց դատարանում. factor.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հիմնավոր լինել-չլինելու հարցը: Հայկ Ալումյանը դատարանում հրապակեց մի շարք ցուցմունքներ: Այդ ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Այս ամենը չէր լինի, եթե ժամանակին քննչական մարմինը և Դատախազությունը այդ նյութերը ներկայացրած լինեին: Մենք ստիպված լրացնում ենք այն բացը, որը թույլ են տվել քննչական մարմինը և զինդատախազությունը: Սա է պատճառը: Եթե մտածում եք, թե մեջբերում է, ամեն մի ցուցմունքը 10-15, 20, 30 էջերից կազմված ցուցմունքներ են: Բազմաթիվ տարբեր հարցեր են տալիս: Եթե մեջբերումի տակ հասկանում ենք մեկ նախադասություն, ապա այդ մեկ նախադասությամբ չես կարող արտահայտել այն, ինչն ուզում է միտքն ասել: Կրկնում եմ, պատճառը մեկն է, եթե իրենք ներկայացրած լինեին այդ ամենը, այսօրվա այս վիճակը մենք չէինք ունենա: Մենք այն բացն ենք լրացնում, որը հատուկ թույլ էր տրվել քննչական մարմինների կողմից»,- հայտարարեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան 

factor.am

Ավելին
Back to top button