ՄիջազգայինՆորություններ

Աննախադեպ սկանդալ ՌԴ-ում. Տիեզերական սարքաշինության ինստիտուտի գլխավոր տնօրենը փախել է արտասահման

ՌԴ Տիեզերական սարքաշինության գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Յուրի Յասկինը գործուղման պատրվակով մեկնել է Եվրոպա եւ հայրենիք չի վերադարձել, հայտնում է mk.ru-ն: Նրա մեկնումը տեղի է ունեցել ձեռնարկությունում «Ռոսկոսմոսի» ներքին աուդիտի աշխատանքի մեկնարկի ֆոնին:   

Տիեզերական սարքաշինության գիտահետազոտական ինստիտուտում աննախադեպ սկանդալի մասին տեղեկությունը հայտնել են 2 թոփ-մենեջերները:

Յուրի Յասկինն ապրիլին աշխատանքային գործուղման թույլտվություն էր ստացել, մեկնել էր եվրոպական երկիր եւ չէր վերադարձել: Նա դիմում էր ուղարկել գիտահետազոտական ինստիտուտ եւ հայտնել աշխատանքից «ինքնակամ հեռանալու» մասին:

Նշվում է, որ ներքին աուդիտի ընթացքում նրա հեռանալը պայմանավորված է նրանով, որ Յասկինը մտահոգված է յուրացումների եւ բյուջետային միջոցների վատնման բացահայտումներով: Այժմ նա, ենթադրաբար, գտնվում է Հունաստանում:

 

Աղբյուր՝ mk.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button