Նորություններ

«Լակո՛տ, թափթփուկ». Վարդգես Գասպարին՝ ոստիկանին.  factor.am

«Ես արձանագրում եմ, որ արդեն տեւական  ժամանակ, մոտ կես ժամ կանգնած եմ, ոստիկանները ինձ ներս չթողեցին, բայց այդ ընթացքում Քոչարյանի մոտ երկու տասնյակ կողմնակիցների ներս թողեցին։ Սա նշանակում է, որ Քոչարյանի  կողմնակիցներն են թելադրողը  ոստիկաններին եւ կարգադրիչներին։ Սա ցույց է տալիս, որ կամ  գիտակցաբար, կամ անգիտակցաբար համագործակցություն է, որ դատարանի  դահլիճում ցույց տան, որ իբր Քոչարյանի կողմնակիցները հանրություն են»,- դատարանի բակում հայտարարեց ակտիվիստ Վարդգես Գասպարին, որին այսօր եւս թույլ չտվեցին  մուտք գործել դատարանի շենք։

Քիչ անց Վարդգես Գասպարին պառկեց  գետնին՝ ի նշան բողոքի, սակայն ոստիկանները նրան հեռացրեցին ճանապարհի երթևեկելի հատվածից և փորձեցին ուղեկցել՝ մինչեւ նա կլքեր տարածքը։ Գասպարին վրդովվեց ոստիկանների ուղեկցությունից եւ ասաց, որ իրեն պետք չէ ոստիկանների՝ անվտանգություն   ապահովելը։ «Նոր Հայաստան՝ հին ոստիկանություն»,- հայտարարեց ակտիվիստը, ապա հունից դուրս եկավ․ «Տականք, ինձ քանի անգամ եք  հրել, լակոտ, թափթուկ»,- բղավեց նա ոստիկանների վրա։

Նելլի Մելքոնյան 

 factor.am

Ավելին
Back to top button