ՄիջազգայինՆորություններ

Եկատերինբուրգում բողոքի ակցիաներ են անցկացվում՝ ընդդեմ Սուրբ Եկատերինա եկեղեցու կառուցման

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում արդեն 2-րդ օրն է, ինչ բողոքի ակցիաներ են անցկացվում՝ ընդդեմ ռուսական ուղղափառ Սուրբ Եկատերինա եկեղեցու կառուցման:

Այն նախատեսվում է կառուցել այգու տարածքում, եւ պետք է շահագործման հանձնվի 2023թ.-ին՝ Եկատերինբուրգ քաղաքի 300-ամյակին ընդառաջ:

Բողոքի ակցիաներն ուղեկցվել են ցուցարարների և ոստիկանների միջև բախումներով, կան տասնյակ բերման ենթարկվածներ, ընթանում են հարցաքննություններ:

Ցուցարարները կոտրել են այգու տարածքի արգելապատնեշները: Հոգեւորականները պնդում են, որ սադրանք է տեղի ունեցել, եւ ցուցարարները դյուրավառ նյութով լի շշեր են նետել:

Աղբյուր՝ currenttime.tv

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button