Նորություններ

Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել Արևելյան գործընկերության 10-ամյակի հռչակագիրը. ձեւակերպումները դուր չեն եկել

Բրյուսելում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված հանդիսավոր հավաքի ավարտին երեկ նխատեսված է եղել Եվրամիության ու ծրագրի անդամ վեց երկրների արտգործնախարարների կողմից միասնական փաստաթուղթ ընդունել: Բաքուն, սակայն, հրաժարվել է այն ստորագրել, քանի որ, ըստ պատվիրակության, Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին փաստաթղթում չի նշվել:

Ադրբեջանը սկզբում բողոքել է, այնուհետ չի ստորագրել հռչակագիրը: Նշենք, որ նախորդ 10 տարիներին եւս այս մասին բարձրաձայնել է ադրբեջանական կողմը, սակայն այս տարի առաջին անգամ փաստաթուղթն ընդունվել է ոչ թե ծրագրի 6 անդամներից 5-ի, այլ ԵՄ արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի անունից:

Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը այս մասին հարցին ի պատասխան նշել է, որ իրենց չեն բավարարում հռչակագրում Ադրբեջանի ամբողջականության մասին ձեւակերպումները:

armtimes.com

Ավելին
Back to top button
Close