ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆՆորություններ

Կոնդ. Հին Երևանի պահպանված վերջին թաղամա՞ս, թե՞ իր երազանքով ապրող «քաղաք»

Հին Երևանի պահպանված վերջին թաղամասը՝ Կոնդը, հիմնադրվել է 17-րդ դարում: Կոնդը գտնվում է Երևանի կենտրոնում: «Կոնդ» հայերենում նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր: Թաղամասն իր անունը ստացել է բարձր դիրքի պատճառով: Կարելի է ասել, որ Կոնդը Երևանի պատմական կորիզն է: Նեղլիկ փողոցները, ցածր առաստաղով տները, հին դարպասները և փոքրիկ այգիները պահպանել են հին Երևանի ողջ կոլորիտը: Ի տարբերություն Երևանի այլ թաղամասերի՝ Կոնդում առկա են ապրելակերպի հստակ տարբերություններ. այստեղ չորս կամ հինգ ընտանիք ապրում են մեկ բակում:

Կոնդում է գտնվում կարևոր նշանակություն ունեցող Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Չնայած եկեղեցին ավերվել է 1679 թվականին, բայց վերականգնվել է 1710-ին ժամանակի մեծահարուստ Մելիք Աղամալյանի կողմից: Կոնդում, բացի հայերից, նաև մուսուլմաններ են ապրել, ինչի ապացույցը գոյություն ունեցող մզկիթն է, որի գմբեթը 1988 թվականի երկրաշարժի ժամանակ է քանդվել, իսկ կանգուն մնացած մասում այժմ մարդիկ են բնակվում:

Ավելին
Back to top button