Նորություններ

Մոտ ապագայում արդարությունը կվերականգնվի, և կկարողանանք նայել Մարտի մեկի զոհերի ծնողների աչքերին

Հասարակական ակտիվիստ Վարդգես Գասպարին ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց. «Մենք բոլորս ունենք պարտականություն, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»: Նրա խոսքերով՝ մարտի մեկին իշխանությունը կրակել է ՀՀ քաղաքացու վրա, այնտեղ կարող էին լինել բոլորովին այլ մարդիկ, հարցը դրանից չէր փոխվի:

Գասպարին հույս հայտնեց, որ մոտ ապագայում արդարությունը կվերականգնվի, և կկարողանանք առանց ամոթի զգացողության նայել Մարտի մեկի զոհերի հարազատների և հատկապես ծնողների աչքերին.

«Իրավունք ունեն մեզանից դժգոհ լինել մեր դանդաղկոտության համար, ես հույս ունեմ, որ հանրային ավելի մեծ աջակցության շնորհիվ գործընթացներն ավելի կարագանան»:

ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչ հարց կտար Ռոբերտ Քոչարյանին, Գասպարին արձագանքեց. «Ես ընդհանրապես ցանկություն չունեմ նրա երեսը տեսնելու»:

Անդրադառնալով ի պաշտպանություն Քոչարյանի բողոքի ակցիա իրականացնողներին, նշեց. «Այս մարդիկ պարտք են կատարում, որևէ գաղափարի հետևորդ չեն»:

Ավելին
Back to top button
Close